Պաշտպանիր քեզ:
Գլխավորը սպանելն է:
Օ, Մայր բնությունը
անծայրածիր սպանության միջավայր է, ուր ամենը սպանում է ամենին:
Սպանելը այն է, երբ խլում են շնչելու իրավունքը:
Ճանճ է, թռչուն է, կենդանի, թե ձուկ:
Մարդ:
Ծառն էլ է շնչում:
Ոչ փրկություն կա,
ոչ խուսափելու որևէ հնար:
Ու թե աստված է արարել ողջը,
ի սկզբանե
կյանքն ընթանում է մահվան վրայով:
Բանը ասված չէր:
Բանն արարված էր
անբառ:
Փրկիր տեսակդ,
քանզի այն ենթակա է ոչնչանալու՝
մարդկային ընդոտնումով:
Անպաշտպան մրջյունի ճակատագրից
ավելին չես՝ ի սկզբանե:
Պաշտպանիր քեզ:
Վահունի Հովակիմյան